«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.06.2012 | 00:40

Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի, թե գլորվեցի, նորի՛ց կկանգնեմ, քանի որ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։ Քանի որ մեղանչեցի Տիրոջ դեմ, համբերությամբ կտանեմ նրա բարկությունը, մինչև որ նա արդարացնի իմ դատաստանը, իրավունք տա ինձ, ինձ հանի դեպի լույսը, և ես տեսնեմ նրա արդարությունը։ Ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞Ւր է քո Տեր Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, նա ոտքի կոխան կդառնա, ինչպես ճանապարհի կավը։
Միքիայի
մարգարեություն 7. 8-10

Դիտվել է՝ 3875

Մեկնաբանություններ